• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

25 փետրվարի, 2013

Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Պատարագի ավարտից հետո` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ Սումգայիթյանի ջարդերի զոհերին:

Միաժամանակ Սումգայիթյանի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհուրդը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ։

1988թ. փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց հայ բնակչության վայրագ կոտորած։ Արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, շատերին տանջամահ արեցին եւ մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազարանոց հայ ազգաբնակչությունը ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: