• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հարգանքի տուրք Փարիզում` Մանուշյանի խմբի անդամների գնդակահարության 69-րդ տարելիցի կապակցությամբ

24 փետրվարի, 2013

Փետրվարի 20-ին Փարիզում գտնվող Բանակի հրեական սինագոգում տեղի ունեցավ Ֆրանսիայի հերոս Միսաք Մանուշյանի խմբի 23 անդամների գնդակահարության 69-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո, որին ներկա էին հայ և հրեական համայնքային կազմակերպությունների, հոգևորականության և դեսպանության ներկայացուցիչներ: Սա արդեն երրորդ տարին է, ինչ Ֆրանսիայի հայ և հրեա համայնքները համատեղ են անցկացնում նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի միջոցառումը:

Բանակի սինագոգի լեփ լեցուն դահլիճում հնչեցին հայ և հրեական աղոթքներ և հոգևորական տաղեր, իսկ այնուհետ ելույթ ունեցան Հայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը և Բանակի Րաբունապետ Հայիմ Կորսիան: Բանախոսներն ընդգծեցին ցեղասպանության զոհ դարձած հայ և հրեա ժողովուրդների միասնության կարևորությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման և կանխարգելման գործում հատուկ առաքելությունը:

Փետրվարի 24-ին Փարիզի Իվրի գերեզմանատանը կայացավ Միսաք Մանուշյանի շիրիմին ծաղկեպսակների տեղադրման արարողությունը, որին ևս մասնակցեցին մեծ թվով հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի դեսպանության անձնակազմի անդամներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: