• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ընդունելություն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում

25 հունվարի, 2013

Հունվարի 25-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում կայացավ տարեսկզբի ընդունելություն, որի ընթացքում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հյուրերին ներկայացրեց իր 2013 թվականի ուղերձը: Երեկոյին ներկա էին բազմաթիվ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ազդեցիկ համայնքային գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ և այլոք:

ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց 2012 թվականին հայ-ֆրանսիական հարաբերություններում ձեռքբերումները և 2013 թվականի համար նախանշված ծրագրերը` առանձնահատուկ նշելով հայ համայնքի մեծ ներդրումը երկու երկրների բարեկամության էլ ավելի ամրապնդման գործում:

Խոսելով նախորդ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններում զարգացումների մասին, դեսպան Չիտեչյանը հիշատակեց այն փաստը, որ 2012 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բոլոր պաշտոնական մակարդակներով կայացել են երկկողմ բազմաբովանդակ հանդիպումներ, շարունակվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ պարբերական փոխշփումները: Դեսպանը նշեց նաև տարվա ընթացքում կատարված աշխատանքները` տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:

ՀՀ դեսպանը հատուկ շեշտեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսվող միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև հայտնեց դեսպանության` ֆրանսահայ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր մշակելու և իրագործելու պատրաստակամությունը:

Երեկոյի ընթացքում Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության փոխնախագահ Գրիգոր Ջիրջիրյանը պարգևատրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հուշամեդալով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: