• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանս-հայկական գրքի չորրորդ ազգային փառատոն

15 դեկտեմբերի, 2012

Ս.թ դեկտեմբերի 15-ին Մարսելի «Ռեգիոնների տանը» /Maison de la Région/ տեղի ունեցավ Մարսելի «Terre d’Arménie» ասոցիացիայի կազմակերպած ֆրանս-հայկական գրքի 4-րդ ազգային փառատոնը: Կազմակերպիչն էր Ռիչարդ Ֆենդիկյանը:

Մինչ այդ Մարսելի «Sofitel Vieux Port» հյուրանոցում տեղի ունեցավ փառատոնի ժյուրիի հավաք: Ժյուրիի անդամներն էին` Արա Թորանյան` փառատոնի նախագահ, Վիգեն Չիտեչյան` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Վարդան Սիրմաքեշ` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս, Ալեն Թերզյան` Ֆրանսիական կինոյի Սեզար ակադեմիայի նախագահ, Կարո Հովսեփյան` Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան նախագահ, Անժել Մելքոնյան` ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի պատվավոր նախագահ, Ժան Էքյան` լրագրող, Վալերի Բուայե` Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր, Դիդիե Փարաքյան Մարսելի փոխքաղաքապետ, Բեռնար Հատեմյան ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Ժուլիեն Հարունյան Ֆրանսիայի հայ երիտասարդություն /JAF/ ասոցիացիայի Մարսելի նախագահ, Պատրիկ Մալաքյան կինոգործիչ, Օհան Հեքիմյան հայկական ուսումնասիրությունների Սայաբալյան ինստիտուտ:

Փառատոնին ներկայացված էին հետևյալ ստեղծագործությունները. Մարտին Մելքոնյանի «Հայուհի», Սոֆի Օդուան-Մամիկոնյանի «Հրեշտակների հոգու գույնը», Սևակ Թորոսյանի «Արարատի մարգարեությունը», Րաֆֆի Շարթի «Մոռացության երեխաները», Օնդին Կայատի «Լուսինե», Դանիել Արսանդի «Ադանայում ինչ-որ ապրիլ ամիս» և Դենիս Դոնիկյանի «Թափուրը»:

Բուռն քննարկումների արդյունքում ժյուրիի կողմից փառատոնի հաղթող ճանաչվեց Օնդին Կայաթի «Լուսինե» ստեղծագործությունը:

Նույն օրը Ռեգիոնների տանը քառասունից ավելի հեղինակներ մակագրեցին իրենց գրքերը: Տեղի ունեցավ նաև քննարկում ժխտողականության թեմայով:
Երեկոյան, ավելի քան հարյուր հրավիրյալների ներկայությամբ հանձնվեցին «Անրի Վերնոյ» և «Ալեն Թերզյան» մրցանակները:

Մրանակաբաշխության մեկնարկը տրվեց «դեսպանության շնորակալագրեր»-ով, որոնք Պատրիկ Դոնաբեդյանին և Ռոբերտ Դերմերգերյանին հանձնեցին Վիգեն Չիտեչյանը և Վարդան Սիրմաքեշը: Պ. Դոնաբեդյանին հանձնվեց նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալներ, Ռ. Դերմերգերյանին` ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ:
Լիդի Բելմոնտին և Ռեմի Քերթենյանին հանձնվեց «Շրջանի ձիթապտղի ճյուղ» մրցանակը` Կարո Հովսեփյանի կողմից:

Մարսելի քաղաքապետի տեղակալներ Դիդիե Փարաքյանը և Կարոլին Պոզմենտիե Սպորտիշը Դիմադրության շարժման մասնակից Արսեն Շաքարյանին հանձնեցին «Քաղաքի Շքանշան» մրցանակը:

«Երկրորդ Քաղաքի» Շքանշան հանձնվեց ֆրանսիական կինոյի Սեզար ակադեմիայի նախագահ և կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանին` Դիդիե Փարաքյանի, Ռոլանդ Բլումի և Վալերի Բուայեի կողմից:

2012թ. փառատոնի «հատուկ մրցանակ» հանձնվեց Ֆիլիպ Գուրջյանին` Մարտին Վասալի և լրագրող Միշել Մոնտանայի կողմից:

2012թ. Ֆրանս-հայկական Արդյունաբերության և Առևտրի Պալատի «պատվավոր նախագահության» մրցանակը շնորհվեց Դիդիե Փարաքյանին` Անժել Մելքոնյանի, Բերնարդ Հոլասյանի, Ռոլանդ Վարդանյանի և Բերնարդ Հաթեմյանի կողմից:

2012թ. «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը Ռոբերտ Դերմերգերյանին հանձնեցին Օհան Հեքիմյանը, Սեդա Բերբերյանը, Ֆրանսուա Բարուն, Քրիստիան Ապոտելոզը:
Ալեն Թերզյանը, Վալերի Բուայեն և Ալֆրեդ Մորոն 2012թ. «Ալեն Թերզյան» մրցանակը հանձնեցին Անրի-Ժան Սերվատին:

Վերջապես, 2012 թ. «Անրի Վերնոյ» մրցանակը Արա Թորանյանի, Վիգեն Չիտեչյանի, Վարդան Սիրմաքեշի, Դիդիե Փարաքյանի, Կարո Հովսեփյանի և Վալերի Բուայեի կողմից հանձնվեց Օնդին Կայատին:

Երեկոյան տեղի ունեցավ ընթիրք, որը կազմակերպել էր ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: