• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Պարգևատրման արարողություն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում

08 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ դեսպանությունում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայացավ Փարիզի ճարտարապետության ակադեմիայի անդամ Սիլվի Կլավելին և Ճարտարապետների հայկական միության համահիմնադիր Ալեն Դարոնյանին Անանիա Շիրակացիու մեդալների հանդիսավոր հանձնման արարողությունը:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: ՀՀ Նախագահի ս.թ. մայիսի 23-ի հրամանագրով շնորհված մեդալները ճարտարապետներին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սիլվի Կլավելը և Ալեն Դարոնյանը Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից նախաձեռնել և մասնակցել են հայ և ֆրանսիացի ճարտարապետների համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների, երկու երկրների միջև ճարտարապետների դիպլոմների փոխադարձ ճանաչմանը, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև ակտիվ ներգրավվածություն ունեցել 2010թ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը` նախաձեռնելով «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը Փարիզում, Մարսելում, իսկ այնուհետև նաև Բրյուսելում և Ժնևում:

Պարգևատրմանը ներկա էին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը, ֆրանսիացի և ֆրանսահայ անվանի ճարտարապետներ, ֆրանսահայ համայնքի երևելի անդամներ, մշակութային և հոգևորական գործիչներ:

Ծանոթագրություն. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով` տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: