• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Սենատում անցկացվեց «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով կլոր սեղան

29 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 29-ին, Ֆրանսիայի Սենատում կազմակերպվել էր կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ, լրագրողներ:

Միջոցառումը բացեց բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալեւան, որը հանդես եկավ պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով՝ իբրեւ ականատես, որից հետո ցուցադրվեց նրա «Ղարաբաղում կբացվի՞ արդյոք առավոտ» ֆիլմը:

Ծավալվեցին քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԼՂ հիմնահարցի պատմական եւ աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ եւ հայ պատգամավորներ, ինչպես նաեւ պատմաբաններ եւ փորձագետներ։ Ներկաների խոսքում հատուկ կարեւորվեց Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտվեցին ռազմատենչ հայտարարությունները, ընդգծվեց Սաֆարովի զարհուրելի դեպքի ողջ անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության տեսանկյունից։

Բանախոսներն առանձնակի շեշտեցին, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, եւ որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակությունները ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: