• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիական հեռուստատեսությամբ հայկական խաչքարերի վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն

01 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 1-ին, ֆրանսիական France 2 հեռուստաընկերության "Chrétiens Orienteaux" /Արևելյան քրիստոնյաներ/ հաղորդաշարի շրջանակներում եթեր արձակվեց հայկական խաչքարի, արվեստի և ավանդույթի մասին 2012թ. նկարահանված կես ժամ տևողությամբ ֆիլմը` "Խաչքարեր. հայ ժողովրդի ոգին և հոգևորությունը /"Les Khatchkars (Croix en Pierre) : l’âme et la spiritualité du peuple arménien»/: Հաղորդաշարի ինտերնետային կայքէջն է www.chretiensorientaux.eu:

Ֆիլմում արտացոլված են խաչքարագործության արվեստի հին և հարուստ ավանդույթները, խաչքարերի էությունն ու դրանց նշանակությունը հայ քրիստոնյայի համար:

Նկարահանմանն իրենց մասնագիտական մեկնաբանություններով մասնակցել են նաեւ ֆրանսիացի հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ ու արվեստագետներ: Ֆիլմում կան դրվագներ խաչքարի պահպանմանն ուղղված կոչով` Բաքվի կողմից Նախիջևանի հայկական խաչքարերի և գերեզմանոցների ավերման և ոչնչացման վերաբերյալ:

Ֆիլմը հնարավոր կլինի դիտել France 2 հեռուստաընկերության ինտերնետային կայքէջում /www.france2.fr/:

France 2 հեռուստաընկերության կողմից 2012թ. ամռանը Հայաստանում նկարահանված ֆիլմերից, ս.թ. դեկտեմբերի 30-ին, Փարիզի ժամանակով 9.30-ին, կցուցադրվի մեկ այլ ֆիլմ` ''Հայ եկեղեցու արմատները և պատմությունը սկզբնական դարերում'' /L’histoire et les racines de l’Eglise Arménienne dans les premiers siècles./:

Ֆիլմերը ծրագրվել են Թոմա Վալյուի (Thomas Wallut) և Միշել Կարիեի (Michel Carrier) կողմից` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ։
Հայաստանում ֆիլմերի նկարահանման աշխատանքներն իրականցվել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: