• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

''Արմենիակա'' ("Armeniaca") ծրագրի շնորհանդես Փարիզում

25 սեպտեմբերի, 2012

2012թ. սեպտեմբերի 25-ին Փարիզում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ ''Արմենիակա' ("Armeniaca") ծրագրի ցուցահանդեսի շնորհանդեսը:

Այն ընդգրկում է հայկական ճարտարապետական համալիր ժառանգությունը` անկախ հուշարձանների գտնվելու վայրից: «Արմենիակա» ծրագիրը մի ընդհանուր շտեմարանում համախմբում է Եվրոպայում և Հայաստանում գտնվող կարևորագույն ռեսուրսները, մասնավորապես՝ լուսանկարներ, ճարտարապետական չափագրումներ և նախագծեր, տեղակայման վերաբերյալ փաստաթղթեր, էպիգրաՖիկ արձանագրություններ, պատմական աղբյուրներ և ընդհանրապես մատենագիտություն տարբեր լեզուներով:

«Արմենիակա» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Մշակույթ 2007-2013» ծրագրի կողմից և համակարգվում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (Ֆրանսիա) կողմից: Համատեղ կազմակերպիչներն են. Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (Centro Studi e Documentazione della Cultura Armena, Միլան - Վենետիկ), «Եվրոպայի ներսում» կազմակերպությունը (Բրյուսել) և ծրագրի հայաստանյան գործընկեր «Հայկական ճարտարապետության ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ը (Research on Armenian Architecture-RAA, Երևան):

Գույքագրումը, տարբեր նյութերի թվայնացումը, պատշաճ թվային կառուցվածքը և տվյալների շտեմարանի ստեղծումը, հնարավորություն են տալիս հանրության տրամադրության տակ դնել ուսումնասիրության մի հզոր գործիք, որը թույլ է տալիս, ինչպես հետազոտողին ու զբոսաշրջիկին, այնպես էլ պատմությամբ կամ արվեստի պատմությամբ հետաքրքրվող անձանց, լուրջ գիտելիքներ ձեռք բերել որևէ ճարտարապետական կոթողի վերաբերյալ։ Ի լրումն շտեմարանի ստեղծվել է կայք՝ www.Armeniaca.eu, որի շնորհիվ շտեմարանն ավելի մատչելի է դառնում հանրության

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: