• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը Մարսելի 88-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

21 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 1-ը Մարսելի «Chanot» զբոսայգում տեղի ունեցավ Մարսելի 88-րդ ամենամյա միջազգային տոնավաճառը: Ֆրանսիայում այն համարվում է երկրորդն իր մեծությամբ` Փարիզի տոնավաճառից հետո:

Բացման օրը` սեպտեմբերի 21-ին, Մարսելի քաղաքապետարանի միջազգային կապերի դեպարտամենտի նախաձեռնությամբ և տնօրեն Դիդիե Փարաքյանի ակտիվ աջակցությամբ, Մարսելի Արվեստների պալատում մեկնարկեց CONSUL’Art ցուցահանդեսը` Մարսելում հավատարմագրված մոտ չորս տասնյակ հյուպատոսությունների մասնակցությամբ /գլխավոր հյուպատոսություններ, հյուպատոսություններ և պատվավորհյուպատոսություններ/: Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարչական, լուսանկարչական, խճանկարի և քանդակի գործեր` աշխարհի 5 մայրցամաքներից:

Ցուցանադեսի մեկնարկը նշանավորվեց նաև Մարսելի և Օդեսայի միջև քույրացման 40-ամյա հոբելյանի տոնակատարությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Հայաստանը ներկայացնում էր ֆրանսահայ գեղանկարիչ-քանդակագործ Ստեֆանի Փափազյանը /Զիանկո/` իր «Carnaval friends» գործով:

Տոնավաճառի շրջանակներում, Մարսելի մշակույթի և երտասարդության հայկական տան կողմից կազմակերպվել էր հայկական տաղավար /կազմակերպվումէ 22-րդ տարին անընդմեջ/, որտեղ ներկայացված էին Ֆրանսիայի և Հայաստանի մեր հայրենակիցների պատրաստած արտադրանքը` սննդից մինչև հուշանվերներ:

Սեպտեմբերի 28-ին հայտարարված էր «Հայաստանի օր», որի շրջանակներում հայկական տաղավար այցելած Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Ժան Նոել-Գերինին հանդես եկավ ելույթով: Ելույթներ ունեցան նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը, Մարսելի Մշակույթի և երտասարդության հայկական տան նախագահ, Մարսելի 13-րդև 14-րդ թաղամասերի քաղաքապետ Կարո Հովսեփյանը և Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն ՄիշելԿեստեր: Ներկա էին սոցիալիստ պատգամավոր Սիլվի Ադրիոն, ինչպես նաև տեղական ընտրյալներ:

Այնուհետև տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հարավային շրջանի մասնաճյուղի կողմից պատրաստած վավերագրական ֆիլմի ցուցադրություն` Հայաստանում և Ղարաբաղում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Մեկնաբանություններով հանդես եկավ մասնաճյուղի նախագահ Լևոն Ջոլակյանը:

Երեկոն ավարտվեց համերգով` «Մասիս» խմբի և երգիչ-կատարող Եսայի Ալթունյանի մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: