• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Խոշորագույն երկրների ղեկավարները շնորհավորում են Հայաստանին Ազգային տոնի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2012

Թերթերը հրապարակել են Նախագահներ Օլանդի, Օբամայի և Պուտինի, ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի և միջազգային այլ առաջնորդների ուղերձները:

Նախագահ Օլանդն իր ուղերձում համարում է, որ Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ուղով և դեպի ժողովրդավարություն ու բարգավաճում արձանագրած առաջընթացով՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը միջազգային հարթակում: Ֆրանսիայի Նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել քսան տարի առաջ սկիզբ առած առաքելությունը, այն է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և ողջունում է Հայաստանի Նախագահի կամքը շարունակելու Լեռնային-Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունների գործընթացը: Նախագահ Օլանդը գոհունակություն է հայտնում Հայաստանի Նախագահին առաջիկայում Փարիզում ընդունելու հեռանկարի կապակցությամբ:

Նախագահ Օբաման, իր հերթին, խոստանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և գնահատում է Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ռազմական գործողություններին: Պետքարտուղար Քլինթոնը նույնպես ուղերձ է հղել Հայաստանի Նախագահին:

Նախագահ Պուտինը պատրաստակամություն է հայտնում ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրման մեխանիզմների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների շահերի:

Սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, Փարիզում ՀՀ Դեսպանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել Ֆրանսիական Հանրապետության բարձրագույն դիվանագիտական, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների կողմից:

Քաղվածք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության 2012թ. սեպտեմբերի 24-ի մամուլի տեսությունից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: