• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հովվապետական այցը Նիս

10 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 7-10-ը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. հովվապետական այց է կատարել Նիս: Այս առիթով Հայրապետական շքախմբի կազմում ընդգրկված էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (Լոս Անջելես), Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Շահե աբեղա Անանյանը և Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Պատվիրակությանը միացան նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Նիսի նախկին Եպիսկոպոս Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, Նիսի հայկական եկեղեցական ծխի ներկայիս ռեկտոր, Ալպ-Մարիտիմ, Վար և Մոնակո շրջանների հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը Փարիզից եւ Մարսելից ժամանել էին Նիս Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի առիթով:

Հովվապետական այցի շրջանակներում, արարողակարգային բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան Նիսի Պրեֆեկտուրայում և քաղաքապետարանում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. և հայրապետական պատվիրակության անդամներին ընդունեցին Ալպ-Մարիտիմի Պրեֆեկտ Քրիստոֆ Միրմանը և Նիսի պատգամավոր-քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Կաթողիկոսն ույցելեց բանաստեղծ Ռուբեն Սևակի և ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաև Նիս քաղաքի պատերազմի զոհերի հուշարձան, որտեղ հարգանքի տուրաք մատուցեց` աղոթելով զոհերի հոգիների խաղաղության համար և ծաղկեպսակ զետեղեց:

Շաբաթ օրը, սեպտեմբերի 8-ին, «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում պաշտոնական ընթրիքի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. հանդիպեց Նիսի հայ համայնքին, որին ներկա էին դեսպայ Վ. Չիտեչյանը և Գլխավոր հյուպատոս Վ. Սիրմաքեշը, ինչպես նաև հարյուրավոր հրավիրյալներ: Ներկա էին նաեւ շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի ծխական և թեմական խորհուրդների պատասխանատուներ, որոնցից էր թեմական խորհրդի նախագահ Պատրիս Ջոլոլյանը, ինչպես նաև տեղի հայ համայնքային միությունների ներկայացուցիչներ:

Ընթրիքի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ընդարձակ ելույթով, որտեղ նա խոսեց Նիսում ստեղծված իրավիճակի մասին. «Դարերով վկայված է այն իրողությունը, որ մեր Սուրբ Եկեղեցուց, սրբազան արժեքներից հեռու հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունն ու գիտակցությունը, անխաթար պահել հավատքը:

Քրիստոսի Սուրբ Եկեղեցին գոյավորվում է միասնությամբ ու հավատացելոց հավաքականությամբ, քանզի ինչպես հաստատում է առաքյալը, ի Քրիստոս «մի մարմին ենք բոլորս» (Ա Կորնթ. Ժ 17): Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միասնության այս անհերքելի ճշմարտությունը քարոզեց ու արմատավորեց մեր ժողովրդի մեջ` իբրեւ հիմք հայ քրիստոնեական եւ առ մեր Սուրբ Եկեղեցին հավատարմության այս հորդորով ենք եկել եւ ակնկալում նաեւ Հայ Եկեղեցու ծոցից հեռացած որոշ հայորդիների զղջումով վերադարձը Մայր Եկեղեցի, որը սիրող ծնողի պես փայփայում է իր զավակներին, սնում ու խնամում եւ բաշխում կենարար շնորհները Ամենակալ Տիրոջ: Բոլոր հայորդիք զավակներն են մեր Սուրբ Եկեղեցու, որն իր օրհնությունները բաշխում է ամենքին, ներում ապաշխարողի մեղքերը, հորդորում սրբորեն պահպանել ու հարգել մեր հայրերի կողմից հաստատված ու մեզ ավանդված եկեղեցական սրբազան կանոններն ու ավանդությունը եւ ապրել ու գործել հավատքով զորացյալ, որպեսզի շեն ու պայծառ լինի ազգային-եկեղեցական մեր կյանքը»:

Կիրակի, սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ Պատարագ մատուցվեց Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագին ներկա էին Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների պատասխանատուների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: