• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Մարսել

02 հուլիսի, 2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ինչպես նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ուղեկցությամբ, հունիսի 28-ից հուլիսի 1-ը հովվապետական այց կատարեց Մարսել՝ մասնակցելու Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակի հանդիսություններին և Հայ Եկեղեցու եվրոպական համագումարին:

Նորին Սրբության պաշտոնական ընդունելությունը տեղի ունեցավ Պրադոյի առաքելական եկեղեցում կայացած արարողության ժամանակ, հինգշաբթի երեկոյան` Մարսելի արքեպիսկոպոս Ժորժ Պոնտիեի ներկայությամբ: Ուրբաթ և շաբաթ, նա մասնակցեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարին:

Այցի շրջանակներում, Հայոց Հայրապետը հանդիպումներ ունեցավ Շրջանային Խորհրդի նախագահ Միշել Վոզելի, Մարսելի քաղաքապետ-սենատոր Ժան-Կլոդ Գոդենի, Գլխավոր Խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Իր այցի երկրորդ օրվա երեկոյան, Նորին Սրբությունը մասնակցեց Մարսելի Սբ. Վիկտոր աբբայական համալիրում իր պատվին կազմակերպվեց համերգին: Ելույթ ունեցան «Սասուն» (Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն) համույթը և Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը, որոնք արժանացան ջերմ ընդունելության:

Կիրակի, հուլիսի 1-ի առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Հայրապետական պատարագ՝ նշելով Սրբոց Թարգմանչաց սրբավայրի 80-ամյակը: Ներկա էին տեղական, նահանգային և շրջանային իշխանությունների բազմաթիվ ղեկավար անձինք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: