• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի այցը Մարսել

25 հունիսի, 2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 21-24-ը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Մարսել քաղաքում` Մարսել-Երևան համագործակցության 20-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով:

Տեղի ունեցան հանդիպումներ Մարսելի քաղքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենի, "Մարսել Մետրոպոլ" քաղաքային ենթակառույցները կառավարող կազմակերպության ղեկավար Էժեն Կազելիի, մունիցիպալ և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Երևանի և Մարսելի միջև համագործակցության դինամիկան և նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Հայկական կողմն առաջարկել է հստակեցնել փոխգործակցության առաջնահերթություններն և ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:

Երևանի քաղաքապետը առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։

Հունիսի 23-ին Մարսելի Բորելի այգում Մարսելի քաղաքապետի, քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Մարսել-Երևան համագործակցության 20-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական արարողությանը:

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: