• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանի այցը Ռոն-Ալպ

16 հունիսի, 2012

Ս.թ. հունիսի 15-16-ին Փարիզում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը այցելեց Ֆրանսիայի հերթական շրջան` Ռոն-Ալպ, որը Ֆրանսիայի առաջնային կարեւորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։

Այցի շրջանակներում դեսպանն առանձնազրույցներ ունեցավ շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, եւ ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվեց Հայաստանի Համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջեւ ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի եւ Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստյուլայի հետ ՀՀ դեսպանը քննարկեց Վիլյորբան-Աբովյան եւ Դեսին-Ստեփանավան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրականացվող համագործակցության հարցերը:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելեց նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։

Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումների ունեցավ տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։

Հունիսի 16-ին Հայաստանի դեսպանը ներկա գտնվեց Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների շքեղ սրահում կազմակերպված բազմամարդ ընդունելությանը, որին հաջորդեց Արցախին նվիրված գիտաժողով, որը կազմակերպված էր Հայաստանում գրատպության 500-ամյակի եւ ,,Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք,, միջոցառումների շարքի շրջանակներում։ Բանախոսություններով հանդես եկան մի շարք պատմաբաններ եւ արվեստի պատմության մասնագետներ, որոնք ներկայացրեցին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճարտարապետության, մանրանկարչության, խաչքարերի ու գորգարվեստի բացառիկ նմուշներին:

Միջոցառմանը ներկա քաղաքական, մշակութային, հասարակակական, լրագրողական ու համայնքային շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիների առջեւ ողջույնի խոսքերով հանդես եկան Լիոնի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: