• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանի այցը Էքս-ան-Պրովանս

02 հունիսի, 2012

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ն. Գ. պրն Վիգեն Չիտեչյանը աշխատանքային այցով գտնվում էր Էքս-ան-Պրովանս քաղաքում:

Մայիսի 31-ին դեսպանն աշխատանքային ճաշ ունեցավ Էքս-Մարսել Համալսարանի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու պրն Ժան Վիվիեսի հետ, Մարսելում ՀՀ Գլխավոր Հյուպատոս պրն Սրմաքեշի, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանի, պրն Պատրիկ Տոնապետյանի, պրն Ռիշար Ղևոնդյանի, պրն Միշել Գասպարյանի ուղեկցությամբ:

Նույն օրը, Դեսպանը հանդիպում ունեցավ Էքսի Սենատոր-քաղաքապետ տկն Ժոասենի հետ՝ տեղի պատգամավորների և հայկական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այցի ընթացքում, հունիսի 1-ին, Դեսպանը հանդիպեց Էքս-Մարսել Համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ուսումնական և հետազոտական բաժնի տնօրեն, պրոֆեսոր Պիեր-Իվ Ժիլին, որի կազմում գործում է հայագիտության ամբիոնը:

« Էքս-Մարսել համալսարանը, Փարիզի INALCO համալսարանից բացի (Արևելյան Լեզուների և Մշակույթների Ազգային Ինստիտուտ), միակ ֆրանսիական բարձրագույն հաստատությունն է, որտեղ ուսուցանվում է հայերեն լեզուն և հայկական մշակույթը:

Էքս-Մարսել համալսարանը գտնվում է Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկում, որտեղ բնակվում է հայկական ծագում ունեցող շուրջ 100.000 քաղաքացի: »
Այցի ընթացքում, ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ռիշար Մայեի և Բուք Բել Էր քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մասնակցեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի առջև ծաղկեպսակի զետեղման արարողությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: