• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումների շարք Ֆրանսիայում

20 մայիսի, 2012

Ս.թ. մայիսի 5-ի՝ Փարիզյան շրջանում սփռվող «Այբ ՖՄ» ռադիոկայանի ֆրանսալեզու հաղորդումով մեկնարկել էր Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումների շարքը Ֆրանսիայում։ Շուրջ երկու ժամ տեւած հաղորդման ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը եւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը ներկայացրեցին Շուշիի ազատագրման ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակությունը ողջ հայության համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Հաղորդման մասնակիցները նաեւ ուղիղ եթերում պատասխանեցին ռադիոունկնդիրներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով, մայիսի 11-ին միջոցառում կազմակերպվեց Բիարիցում, որի ընթացքում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի երեկն ու այսօրը, խոսվեց արցախահայության իղձերից ու ակնկալիքներից։

Մայիսի 22-ին Արցախին նվիրված միջոցառումներ են նախատեսված Վալանսում, որոնց որպես հատուկ հրավիրյալ կմասնակցի Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: