• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Տիգրան Համասյանը հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

30 ապրիլի, 2012

Ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարներն առաջին անգամ նշեցին Ջազի միջազգային օրը, որը հռչակվել էր 2011թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսում:
Ապրիլի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ միջազգային հնչեղություն ստացած մշակութային այդ միջոցառման բացման պաշտոնական արարողությունը:

Բացման ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ ջազմեն Հերբի Հանկոկը (Herbie Hancock):

Ավարտելով ողջույնի խոսքերը` Իրինա Բոկովան և Հերբի Հանկոկը ներկայացրեցին հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին, որն էլ առաջին դաշնամուրային ակորդներով ազդարարեց միջազգային այդ գեղեցիկ տոնի բացումը: Իր 30 րոպեանոց ելույթում նա հանդիսատեսին ներկայացրեց հայկական էթնիկ երաժշտությունը ջազային երանգներով:

Համերգը ուղի եթերով հեռարձակում էին մի շարք միջազգային ջազային ռադիոկայաններ: Տոնակատարությունները մեծ շուքով անցան նաև Նոր Օրլեանում, որը համարվում է ջազի հայրենիքը և Նյու Յորքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: