• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

"Հայկական խաչքարերի արվեստը" խորագրով ցուցահանդեսի բացում Բիարիցում

29 ապրիլի, 2012

2012թ. ապրիլի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և Բիարիցի քաղաքապետ Դիդիե Բորոտրայի /Didier BOROTRA/ ներկայությամբ Բիարիցի Սուրբ Ոժենի /Sainte-Eugénie/ եկեղեցում հանդիսավոր կերպով բացվեց "Հայկական խաչքարերի արվեստը" խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին տեղական պատգամավորներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, արվեստագիտական, տեղական լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան դեսպան Չիտեչյանը, որը մասնավորապես անդրադարձ կատարեց հայկական խաչքարերի պաշտպանության կարևորությանը։ Բիարիցի քաղաքապետի կողմից եւս դատապարտվեց 2005-2006թթ. ընթացքում Նախիջանում գտնվող հայկական գերեզմանոցի և խաչքարերի ոչնչացումը ադրբեջանական կառավարության կողմից:

Ապրիլի 27-ին Բիարիցի կոնֆերանսների պալատում բացման արարողությանը նախորդեց "Հայկական խաչքարերի արվեստը" խորագրով կոնֆերանսը:

"Հայկական խաչքարերի արվեստը" խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 28-ը, որից հետո այն կցուցադրվի ֆրանսիական այլ քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: