• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Շարլ Ազնավուրին տրվեց "Կյանքի ծառը" միջազգային մրցանակը

02 ապրիլի, 2012

Ս/թ. ապրիլի 2-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ "Կյանքի ծառը" անվանումով միջազգային մրցանակի բաշխման պաշտոնական արարողությունը:

Մրցանակը տրվում է մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում անվանի անձանց, ինչպես նաև հայտնի քաղաքական գործիչներին:

Այս տարի այդ պատվին արժանացավ հայտնի շանսոնյե, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը: Ֆրանսահայ գործչին մրցանակը հանձնեց Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը:

"Կյանքի ծառը" միջազգային մրցանակին արժանացան նաև 1992-1996թթ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին, Հնդկաստանից`քաղաքական ու հանրային գործիչ Կարան Սինգխը, Ռուսաստանից` Նիկոլայ Ռերիխի թանգարանի տնօրեն Լյուդմիլա Շապոշնիկովան:

Միջոցառմանը ներկա էին ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, ռուս և ֆրանսիացի մշակութային գործիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: