• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Կինոմատոգրաֆիական համագործակցության ոլորտում հայ-ֆրանսիական կոնվենցիայի ստորագրում Փարիզում

16 մարտի, 2012

Մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի եւ ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները:

Երկուստեք ընդգծվեց միջազգային փառատոներին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների եւ դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների եւ վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:

ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրեց Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

Դեսպան Չիտեչյանը կարեւորեց հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:

Է. Գարանդոն ընդգծեց, որ համատեղ կինոարտադրությունն արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց նպաստել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջեւ ստորագրվեց կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: