• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը Փարիզի Գրքի տոնավաճառին

12 մարտի, 2012

Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ կմասնակցի Փարիզի գրքի տոնավաճառին, որը տեղի կունենա մարտի 16-ից 19-ը: Հայաստանի տաղավարը գտնվում է X45 շարքի առաջին Պավիլոնում (Porte de Versailles, 75015 Paris): Այս անգամ, Հայստանի մասնակցությունն ուշագրավ է նրանով, որ Երևան քաղաքը ընտրվել է 2012թ. Գրքի Համաշխարհային Մայրաքաղաք:

Այդ առիթով, նախատեսված է համաժողով` նվիրված հայ տպագրության 500-ամյակին և « Երևան-Գրքի համաշխարհային Մայրաքաղաք 2012թ.» հռչակմանը, որը կկայանա մարտի 18-ին, Գրքի տոնավաճառի շրջանակներում :

Կցուցադրվեն Հայաստանի և Ֆրանսիայի հրատարակիչների կողմից հրատարակված գրքեր, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ` ֆրանսերեն և այլ լեզուներով թարգմանված:

Նախատեսվում է գրքերի վաճառք հեղինակների ինքնագրերով:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հրավիրում է Ձեզ Գրքի տոնավաճառին, որը հանրության համար բաց է մարտի 16-ից 19-ը: Մինչև 18տ. (առցանց նախնական գրանցումը և անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը պարտադիր է) և մինչև 26տ. ուսանողների (առցանց նախնական գրանցումը և ուսանողական քարտի ներկայացումը պարտադիր է) մուտքն ավճար է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք տոնավաճառի պաշտոնական կայքէջը.
http://www.salondulivreparis.com

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: