• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ընդունելություն Ելիսեյան պալատում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ

08 մարտի, 2012

Մարտի 7-ին տեղի ունեցավ Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին հաջորդեց հանդիսավոր արարողություն նվիրված Միսակ Մանուշյանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքրյանին։ Ֆրանսիական պետության ղեկավարը վերջինիս արժանացրեց Ֆրանսիական Պատվո Լեգիոնի սպայի կոչմանը։

Ելիսեյան պալատի հյուրն էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչանը։
Նախագահ Նիկոլա Սարկոզին իր ելույթում մասնավորապես անդրադարձավ Ֆրանսիայի առջեւ ֆրանսահայության մատուցած ծառայություններին, Միսակ Մանուշյանի խմբի անվերեպահ ու անձնազոհ նվիրումին՝ ֆրանսիական պետության պաշտպանությանն ու արժեքներին, ինչպես նաեւ Հայաստան կատարած իր պետական այցին։

Ցեղասպանությունների ժխտումը դատարապարտող օրինագծի շուրջ վերջին զարգացումների համատեքստում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց ժխտողականության դեմ պայքարին հետամուտ լինելու իր վճռականությունը։

"Ժխտողականությունը կարծիք չէ: Դա վիրավորանք է զոհերի հիշատակին, վտանգ է նրանց ժառանգների համար, ինչպես նաև մեր ամբողջ ազգային համայնքի համար, քանի որ դա մեր Հանրապետության արժեքների դեմ ուղղված անհանդուրժելի ոտնձգություն է: ", - նշեց Ֆրանսիայի նախագահ Նիկոյա Սարկոզին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: