• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հանրահավաք և քննարկում` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարեդարձին

27 փետրվարի, 2012

Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը անցկացրեց Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում սպանդի ենթարկված հայության հիշատակին նվիրված բազմամարդ հանրահավաք` ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Վերջիններս կարևորեցին միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով ողջ հայության ներուժի համախմբման գաղափարը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս հարյուր ֆրանսահայեր, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների, ԼՂՀ մշակույթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների: Քննարկման թեմաներն էին` Ադրբեջանում հայկական ջարդերը և պատերազմական ընթացքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդիական խնդիրները, Ֆրանսիա-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցությունը, հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղին` ընդդեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական քարոզչության, հակասությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ադրբեջանական պաշտոնական քարոզչության միջև:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: