• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Միսակ Մանուշյանին եւ նրա խմբին նվիրված հիշատակի երեկո Փարիզում

22 փետրվարի, 2012

Ս.թ. փետրվարի 21-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` Ֆրանսիայում Դիմադրության շարժման ղեկավար Միսաք Մանուշյանի եւ նրա խմբի 23 անդամների գնդակահարության 68-րդ տարելիցին:

Հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էր Հայ նախկին ռազմիկների միությունը, որպես հատուկ հրավիրյալ ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի ու Եվրոպայի հայության հոգեւոր առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Սենատում հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ, Կլամարի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբաքը, Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցչական խորհրդի նախագահ Ռիշար Պրասկիեն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Ազգային նախագահ Ալեքսի Գովչյանը եւ Խորհրդի` Փարիզ-Իլ-դը-Ֆրանս մասնաճյուղի համանախագահ Արա Թորանյանը, Մանուշյանի խմբից ողջ մնացած վերջին անդամը` 96-ամյա Արսեն Չաքրյանը, Հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը, Ֆրանսիայի հայկական եւ հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Այս օրերին դեսպանության ներգրավվածությամբ Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում Ֆրանսիայի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում՝ Իվրիում, Մոնտրոյում, Վո-ան-Վելենում եմ այլուր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: