• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Քաղաքագիտական գրքույկ` նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին

13 փետրվարի, 2012

Լույս է տեսել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կազմում գործող Նուբարյան գրադարանի կողմից հրատարակվող <Արդիական խնդիրների հայկական հանդեսի> /Revue arménienne des questions contemporaines/ քաղաքագիտական շարքի հերթական 2011թ. դեկտեմբերյան թիվ 13-14 թողարկումը` քաղաքագետներ Ռայմոն Կևորկյանի և Ժյուլիեն Զարիֆյանի ընդհանուր խմբագրությամբ:

Թողարկումը նվիրված է Հարավային Կովկասի արդիական խնդիրներին և վերնագրված է <Հարավային Կովկաս. ազգ-պետությունները և միջազգային խաղադրույքները> /Le Sud Caucase: états-nations et enjeux internationaux/: Համարում ընդգրկված են ֆրանսիացի, ամերիկացի և ֆրանսահայ 12 քաղաքագետների հոդվածները` ներառված երկու հիմնական բաժինների մեջ. <Տարածքներ, ազգային կառույցներ, հակամարտություններ> և <Միջազգային խաղադրույքներ>:

Ֆրանսիայում գործող ազդեցիկ քաղաքագիտական և համալսարանական շրջանները և ԱՄՆ Ջորջթաուն համալսարանը ներկայացնող հետազոտողներն անդրադարձել են Հարավային Կովկասին, այն բաղադրող երեք պետություններին ու ինքնորոշման ուղի բռնած պետական կազմավորումներին առնչվող արդիական խնդիրներին, ինչպես նաև Հարավային Կովկասի ուղղությամբ միջազգային ու տարածաշրջանային խոշոր դերակատարների ներգրավվածությանն ու հետապնդած նպատակներին: Հատկապես ուշագրավ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված անդրադարձները: Առանձին ուսումնասիրություններ վերաբերում են մասնավորապես Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ վարած քաղաքականությանը:

Գիրքը նախատեսված է Հարավային Կովկասի և ընդհանուր տարածաշրջանային խնդիրներով զբաղվող հետազոտողների, քաղաքագիտական հարցերով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: