• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայ Մշակույթի նոր տուն Իսի լե Մուլինոյում

07 փետրվարի, 2012

Փետրվարի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանն այցելեց Իսի-լե-Մուլինո՝ քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անդրե Սանտինիի հրավերով՝ մասնակցելու Հայ մշակույթի նոր տան հիմնադրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։

Հանդես գալով բացման խոսքով, Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց տեղական ինքնակառավարման մարմիններին եւ անձնապես Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետին՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում ունեցած նշանակալի ավանդի համար։

Շնորհավորելով ներկաներին Հայ մշակույթի նոր տան հիմնադրման կապակցությամբ` պարոն Չիտեչյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի ողջ տարածքով սփռված են բազում տասնյակ այդօրինակ հաստատություններ՝ նաեւ այն պատճառով, որ մշակույթ եւ տուն հասկացություններն իրենց մեջ պարունակում են խորհրդանաշական մեծ իմաստ՝ առհասարակ Սփյուռքի, եւ մասնավորապես՝ ֆրանսահայության համար ։

<Նրանց համար, ովքեր Ֆրանսիա եկան` մնալով անտուն ու անօթևան, այս տները հեռվում մնացած իրենց կորուսյալ օջախների արձագանքն են… Իսկ մշակույթ բառը նույնանում է հեռուներում կորած իրենց ծնողների հիշատակի հանգանքի հետ, որոնց հետ նրանց միակ կապը մշակույթն է :- նշեց Հայաստանի դեսպանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: