• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ն. Գ. Վիգեն Չիտեչյանը շնորհավորական ուղերձ է հղել Արսեն Չաքարյանին

03 փետրվարի, 2012

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ն. Գ. Վիգեն Չիտեչյանը շնորհավորական ուղերձ է հղել դիմադրության շարժման 94-ամյա անդամ պարոն Արսեն Չաքարյանին, որը Միսակ Մանուշյանի խմբի վերջին վերապրողն է: Վերջինիս` Ֆրանսիայի Նախագահի հրամանագրով բացառիկության հիմունքով շնորհվել է Պատվո Լեգիոնի սպայի կոչում:

«Ձեր կյանքն ու գործն օրինակելի են բոլոր սերունդների համար եւ մեծ հպարտության աղբյուր են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար » ասված է դեսպանի նամակում:

• Արսեն Չաքարյանը ֆրանսիական դիմադրության շարժման ծագումով հայ անդամներից է: Ֆրանսիական բանակում ծառայությունն ավարտելով` նա զորացրվել է 1940թ.-ին և ներգրավվել դիմադրության շարժման մեջ: Մասնակցել է թռուցիկների բաժանմանը, ռազմական գործողությունների ու սաբոտաժների: Միսակ Մանուշյանի ձերբակալումից հետո, միացել է Լուարեի պարտիզանական շարժմանը և մասնակցել` Մոնտարժիի ազատագրմանը:

1950թ. Մոնտ-Վալերիենի Գնդակահարվածների Հանձնաժողովի անդամ է, պատմաբան, Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտող:
Հայ Կամավորների, նախկին ռազմիկների և դիմադրողականների ազգային Ընկերության Պատվո նախագահն է:

2012թ. փետրվարին Արսեն Չաքարյանին շնորհվել է պատվո Լեգիոնի սպայի կոչում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: