• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպանը Մարսելում

30 հունվարի, 2012

Հունվարի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ն. Գ. Վիգեն Չիտեչյանը այցելեց Մարսել` քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատում Միություն հանուն Ժողովրդական Շարժման խմբակցության նախագահ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով: Նա մասնակցեց այդ առիթով Մարսելի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը, որին նախորդեց դեսպանի եւ սենատոր-քաղաքապետի առանձնազրույցը` դարավոր ավանդույթներով հարուստ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունների շուրջ:

Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարներին` դեսպանը և սենատոր-քաղաքապետը գոհունակությամբ արձանագրեցին, որ Մարսելի և Հայաստանի մայրաքաղաքի միջև կապերը շարունակաբար ամրապնդվել են, հատկապես Երևանի հետ 1992թ. հունիսին ստորագրված համաձայնագրերից հետո, որոնք վերաբերվում են քաղաքային կառավարման, մշակույթի, սոցիալական, քաղաքացիական անվտանգության, կրթության և վերապատրաստման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման և առևտրային ոլորտներում համագործակցությանը:

Այցի շրջանակներում, ՀՀ դեսպանը մասնակցեց նաև Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի քաղաքապետ, շրջանային խորհրդի անդամ, Մարսելի Հայ Մշակույթի Տան նախագահ Կարո Հովսեփյանի կողմից մշակույթի տանը կազմակերպված ընդունելությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: