• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

2011թ. դեկտեմբերի 20-22-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այց

20 դեկտեմբերի, 2011

2011թ. դեկտեմբերի 20-22-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի կրթության նախարարության մասնագիտական կրթության ենթավարչության ղեկավար Ժան-Մարկ Հյուարի, Ֆրանսիայի հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի, Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարության լեզվաբանական բազմազանության և ֆրանսերենի ենթավարչության փոխտնօրեն Ժան-Մարկ Բրետոնի, ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Դիան Թանգի հետ:

Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարության համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրի կողմից ՀՀ ԿԳ նախարարի պատվին տրված ճաշի ընթացքում քննարկվեց կրթության ոլորտի հետագա համագործակցության ընդլայնմանն վերաբերվող հարցեր: Անրի դը Ռենկուրը ջերմ ողջյունեց հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Այցի ընթացքում Փարիզի Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին հիմնականում մասնագետների պատրաստման, ուսուցիչների վերապատրաստման, մանկապատանեկան գրականության, համայնքի կողմից գրականության պատրաստման և տպագրության, սփյուռքի գրականության վերաբերյալ ամփոփ տեղեկատվության առկայության աջակցության վերաբերյալ հարցեր: Նախարար Աշոտյանի կողմից ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր հանձնվեց Ֆրանսահայ Կապույտ Խաչ կազմակերպությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: