• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հանդիպում Օ Դը Սեն շրջանի Գլխավոր խորհրդում

15 դեկտեմբերի, 2011

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2011թ. դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Օ Դը Սեն շրջանի Գլխավոր խորհրդում տեղի ունեցավ Ֆրանսիայի Միավորված քաղաքների (Cités Unies France) կազամակերպության կողմից նախաձեռնած "Հայաստան" աշխատանքային խմբի հանդիպումը, որը վարում էր այդ խումբը նախագահող`Օ Դը Սենի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի եվրոպական մասնաճյուղի ղեկավարը, Ֆրանսիայի Սենատի, Ֆրանսիայի ԱԳՆ, Զարգացման գործակալության, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ընդգրկված ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր վերջին ժամանակաշրջանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքների ամփոփումը, ինչպես նաև գալիք` 2012թ. նախատեսվող ծրագրերի քննարկումը:

Մասնակիցները քննարկեցին նաև «Օ Դը Սենը կօգնի Տավուշին» խորագրով ծրագրի գործընթացը, որը ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վ. Չիտեչյանը իր հերթին ներկայացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վերջին զարագցումները, երկրում իրականացվող օտարերկրյա ներդրումների իրավիճակը և դրանց հեռանկարները, ազատ առևտրի և վիզային ռեժիմի դյուրացման շուրջ Եվրամիության հետ իրականցվող բանակցային գործընթացը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: