• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ընդունելություն Փարիզում` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհված գերատեսչական պարգևների հանձնման նպատակով

14 դեկտեմբերի, 2011

2011թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին և հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգևների հանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնվող Պավիլիոն Դոֆին հանդիսությունների սրահում տեղի ունեցավ բազմամարդ հավաք: Այն անցկացվեց <Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է> խորհրդանշական խորագրի ներքո:

Ներկա էին ֆրանսահայ նշանավոր անհատականություններ, ֆրանսահայ եղեկեցական և համայնքային կառույցների ղեկավար ու շարքային անդամներ, մտավորականներ, մշակույթի, արվեստի և կրթության ոլորտների գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, ուսանողներ, լրագրողներ, ֆրանսահայության ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի ունեցավ հասարակական-քաղաքական, գիտա-մշակութային ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործին իրենց նպաստը բերած ֆրանսահայ անհատներին և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Սփյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունների կողմից շնորհված ՀՀ գերատեսչական պարգևների` երկու տասնյակ մեդալների և քառասունից ավելի պատվոգրերի ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Գերատեսչական բարձրագույն մեդալներով պարգևատրվածների թվում էին Ֆրանսիայում հանրաճանաչ անհատականություններ` Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը, Ռոբեր Գեդիկյանը, Սիմոն Աբգարյանը, Ժեռալդ Փափազյանը, եկեղեցական գործիչներից` վերապատվելի Սամուել Սահակյանը, Միսաք Մանուշյանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանը, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը, նախկին ռազմիկներ Աշոտ Շմավոնյանը և Ժան Չագուչյանը, կրթության գործի կազմակերպիչներ Գեղամ Ղևոնյանն ու Անահիտ Դոնաբեդյանը, նշանավոր հայագետներ, հայապահպանման խնդիրներով զբաղվող հասարակական գործիչներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, բարերարներ, հեղինակավոր կազմակերպություններից` Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում գործող երկու տասնյակ մշակութային միություններ, հայկական դպրոցներ ու վարժարաններ, երգի և պարի համույթներ:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Ֆրանսահայ համայնքի 3 ներկայացուցիչներին հանձնեց Արցախի Հանրապետության պետական պարգևները:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ով շնորհակալություն հայտնեց հայ համայնքի անհատ ներկայացուցիչներին և կառույցներին` Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում վեց տասնյակից ավել միջոցառումների անցկացման կապակցությամբ:

Ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող գովազդային ֆիլմ, ներկաներին բաժանվեցին Հայաստանի և Արցախի մասին պատմող Ֆրանսիայում և Հայաստանում լույս ընծայված գրքույկներ և տեղեկատու նյութեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: