• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Արցախի հիմնախնդրին նվիրված քաղաքագիտական գրքի շնորհանդես Ֆրանսիայի Ազգային Ժողովում

13 դեկտեմբերի, 2011

2011թ. դեկտեմբերի 13-ին Բուբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած <Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության> ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակային կազմ` Վլադիմիր Կազիմիրով (Ռուսաստան), Սերգեյ Մինասյան (Հայաստան), Ժերար Գերգերյան (Ֆրանսիա), նախաբանը` Նիկոս Լիգերոսի (Հունաստան): Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում գործող <Չոբանյան ինստիտուտը>, <Հայկական դիտարան> կազմակերպությունը և <SIGEST> հրատարակչությունը: Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրավունքի և, մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը նախատեսված է ԼՂ հիմնահարցով զբաղվող մասնագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների և լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ: Ժողովածուում տեղ գտած հրապարակումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող արդիական խնդիրների շուրջ ծավալված աշխույժ բանավեճ-քննարկումներին մասնակցեցին և սեփական տեսակետների ներկայացմամբ ու մեկնաբանություններով հանդես եկան Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիեն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրյանը, իրավագետ Ժերար Գերգերյանը, Չոբանյան ինստիտուտի ղեկավար Ժան-Վարուժան Սիրապյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: