• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի Համիշխան, Իսպանիայի Ուրխելի Եպիսկոպոս Գերաշնորհ Խուան Էնրիկ Վիվես Սիսիլիային

14 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 14-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Գերազանցություն Անդորրայի Իշխանության Համիշխան, Իսպանիայի Ուխելի Եպիսկոպոս Գերաշնորհ Խուան Էնրիկ Վիվես Սիսիլիային (Son Excellence Monseigneur Joan Enric Vives Sicilia, Coprince de la Principauté d'Andorre):

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Անդորրայի Համիշխանը շնորհավորեց դեսպանին հավատարմագրման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Անդորրայի եւ Հայաստանի միջեւ արդեն իսկ ձեւավորված բարեկամական հարաբերություններն առաջիկա տարիներին կշարունակեն զարգանալ եւ էլ ավելի խորանալ:

ՀՀ դեսպանը կարեւորեց Անդորրայի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունն այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԷՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպեց Անդորրայի Արտաքին գործերի նախարար Ժիլբեր Սաբոյա Սունիեի (Gilbert Saboya Sunyé) հետ: Հանդիպմանը քննարկվեցին ինչպես հայ-անդորրական հարաբերություններին առնչվող, այնպես էլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: