• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Վիգեն Չիտեչյանի այցելությունը Վանդեա

12 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը աշխատանքային այցով գտնվում էր Վանդեայում` մասնակցելու համար Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնք նախաձեռնել էր Վանդեա-Հայաստան ընկերությունը (նախագահ Ֆրանսուազ Գովցյան):

Միջոցառումների շրջանակներում նահանգի կենտրոնը հանդիսացող Ֆոնտենե-լը-Կոնտ (Fontenay-le-Comte) քաղաքի Maison Billaud սրահում բացվեց Ժան-Միշել Բերցի «Հայաստանի լույսը» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էր քաղաքապետ Հյուգ Ֆուրաժը (Hugues Fourage): Ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած կարճատեւ հանդիպման ընթացքում դեսպանը քաղաքապետին տեղեկացրեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարուստ փորձի մասին եւ ցանկություն հայտնեց, որպեսզի Ֆոնտենե-լը-Կոնտը եւս միանա Հայաստանի հետ համագործակցության կապեր հաստատած ֆրանսիական 30 քաղաքներին ու շրջաններին:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Սենատոր Բրունո Ռետայոն (Bruno Retailleau) եւ փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային Ժողովում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամ Դոմինիկ Սուշեն: Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բրունո Ռետայոն, Դոմինիկ Սուշեն եւ Վանդեա-Հայաստան ընկերության նախագահ Ֆրանսուազ Գովցյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց դեպարտամենտի ղեկավարությանը ջերմ ընդունելության եւ Հայաստանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Վանդեայի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ ապակենտրոնացված համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել:

Վանդեայի նահանգը Գլխավոր խորհրդի նախորդ նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի օրոք ակտիվ համագործակցության կապեր է հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես, ամեն տարի Վանդեայի ձեռնարկություններն ուսումնական պրակտիկայի նպատակով հյուրընկալում են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողներին:
Համագործակցություն էր սկսվել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հետ` Հայաստանի պատմա-մշակութային հուշարձաններից մեկի արժեւորման ծրագիր իրականացնելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: