• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում կայացավ Հայ ոսկեգործների միության հավաքը

05 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 5-ին Փարիզում, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանավորությամբ տեղի ունեցավ Հայ ոսկեգործների միության տարեկան հավաքը, որին մասնակցեցին Միության նախագահ Գագիկ Գեւորգյանը, Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Հովել Շնորհոկյանը, աշխարհի տարբեր երկրները ներկայացնող հայ ոսկեգործներ եւ ադամանդագործներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Հավաքի հիմնական նպատակն էր ներկայացնել Հայ ոսկեգործների միության մինչ այժմ իրականացրած գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը:

Հավաքին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս մեր երկրում ոսկերչության զարգացմանը եւ գործնական քայլեր են ձեռնարկել այդ ոլորտի դիմանիկ զարգացումն ապահովելու համար: Դեսպանը բարձր գնահատեց Հայ ոսկեգործների միության ներգրավումն ու աջակցությունը նշված գործընթացին:
Հայ ոսկեգործների միությունը /Association des joailliers arméniens! ստեղծվել է 1995թ.:

Նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում գործող հայ ոսկեգործներին եւ ադամանդագործներին` նպաստելու համար Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների զարգացմանը եւ փոխադարձ կապերի ստեղծմանը: Ներկայում Միության անդամ են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի ավելի քան 30 հայ ոսկեգործներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: