• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը

25 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 25-ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը, որին մասնակցում են 50 երկրների 200 քաղաքներից ավելի քան 350 պատվիրակ: Երևանի քաղաքապետի և երևանցիների անունից ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում: Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ:

Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը, որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ:

Միաժամանակ նկատել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգն ունի ձևավորված օրենսդրական դաշտ, զարգացման հստակ ուղղվածություն, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնց արդյունավետ գործունեությունը համակարգի ժողովրդավարական զարգացման երաշխիքն է: Մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինները հիմնական օրենքով որոշակիորեն տարանջատվել են պետական կառավարման մարմիններից և առանձնացել որպես ինքնուրույն օղակ: Այս տարին Հայաստանի Հանրապետության համար հատկանշական է նրանով, որ նշվում են անկախության 20 և տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակները: Նարեկ Սարգսյանը նաև նշել է, որ 2009 թվականին Երևանը Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջինն էր, որտեղ տեղի ունեցան քաղաքապետի և ավագանու ընտրություններ:

Նշենք, որ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանն անդամակցում է 1998 թվականից: Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի միջև հարաբերությունները նոր թափ ստացան 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 29-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Վեհաժողովի շրջանակում, 2009թ. հոկտեմբերի 1-ին, ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի պաշտոնում նշանակվել է Պիեռ Բայեն, ով 2010թ. հուլիսի 3-6-ը աշխատանքային այցով եղել է Երևանում։ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի մակարդակով տեղի ունեցած առաջին այցի նպատակը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր և, մասնավորապես, ՖՔՄԱ-ին ներկայացված մայրաքաղաքի ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող թիվ 48, 78 և 119 դպրոցներին աջակցության նախագծի մանրամասները տեղում հստակեցնելը։

2010թ. հոկտեմբերին Լոզանում կայացած ամենամյա 30-րդ վեհաժողովի ժամանակ բյուրոն միաձայն որոշել է ՖՔՄԱ-ի ամենամյա 31-րդ վեհաժողովն անցկացնել 2011թ. հոկտեմբերին՝ Երևանում։

ՖՔՄԱ-ի 31-րդ վեհաժողովի նախապատրաստման և կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 3-ը Երևան է ժամանել ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեն։ Այցի շրջանակում Պիեռ Բայեն հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ։ Ասոցիացիայի մշտական քարտուղարն այցելել է նաև №48, №78 դպրոցներ՝ լինգաֆոնային դասարաններում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար։ Այցի ընթացքում քննարկվել են Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի, Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի ֆինանսավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ նախնական համաձայնություն է ստացվել ՖՔՄԱ-ի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: