• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայ գրականությանը նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումների շաբաթ Ֆրանսիայում

21 հոկտեմբերի, 2011

2011թ.հոկտեմբերի 16-21-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ հայ գրականությանը, հայկական մշակույթին, հայոց պատմությանը, Հայաստանի ու սփյուռքի հայությանն հուզող արդիական խնդիրներին նվիրված միջոցառումների շարք <Հայաստան-Հայաստաններ - հողը, սփյուռքը, գրականությունները> ընդհանուր խորագրի ներքո: Միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայի կառավարության անմիջական աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողն էր Ֆրանսիայի Գրքի Ազգային Կենտրոնը: Հրավիրյալների թվում էին Հայաստանը և սփյուռքը ներկայացնող հայագիր և օտարագիր երկու տասնյակ գրողներ, ֆրանսահայ հրապարակախոսներ, հայագետներ ու քաղաքագետներ: Միջոցառմանը հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդԱշոտ Ալեքսանյանը:

Միջոցառումների շարքը մեկնարկեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Այնուհետև գրողական արշավախումբը, ֆրանսիացի գրչակիցների ու հրատարակիչների ուղեկցությամբ <Արևելյան ճեպընթաց> գնացքով ուղևորվեց Ավինյոն, Վալանս, Լիոն քաղաքներ, ուր նույնպես տեղի ունեցան գրական ու մշակութային միջոցառումներ, և վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Միջոցառումներն անցան տեղական, մարդաշատ դահլիճներում, ինչը նշան էր ֆրանսահայերի և ֆրանսիացիների շրջանում հայ գրականության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրության: Հոկտեմբերի 20-ին հրավիրյալ գրողների պատվին Փարիզում կազմակերպված պաշտոնական ճաշկերույթ-համերգին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների, գրական շրջանների ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: