• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Լիոնում

12 հոկտեմբերի, 2011

2011թ. հոկտեմբերի 12-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառումը նախաձեռնել էր Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի և մերձակա շրջանների մասնաճյուղը /նախագահ Ժյուլ Մարտիրոսյան/ և Լիոնի քաղաքապետարանը` Սենատոր-քաղաքապետ Ժերար Կոլոմբի գլխավորությամբ: Արարողության սկզբում հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Հյուբեր Ժյուլիեն Լաֆերիերը, փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և Ժյուլ Մարտիրոսյանը: Հանդիսությանը ներկա էր նաև Լիոնի մերձակա Դեսին քաղաքի քաղաքապետը: Իր ելույթում դեսպան Չիտեչյանը շնորհակալություն հայտնեց Լիոնի քաղաքապետին Հայաստանի անկախության տոնը հանդիսավորությամբ նշելու կապակցությամբ, ինչպես նաեւ Լիոնում բնակվող ֆրանսահայերի և հայ ժողովրդին հուզող հարցերի հանդեպ մշտական ուշադրության համար: Անդրադառնելով Լիոնի և Երևանի բազմամյա կապերին` դեսպանը ողջունեց հուլիս ամսին սենատոր-քաղաքապետ Ժերար Կոլոմբի Երևան այցելությունը և այդ առիթով երկու քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Երևանում Լիոնի պուրակի հիմնումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: