• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այցը Նիս: Տոնական միջոցառում և հանդիպում Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ

23 սեպտեմբերի, 2011

2011թ. սեպտեմբերի 22-23-ը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցելությունը Երևանի հետ բարեկամացած Ֆրանսիայի Նիս քաղաք` Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հրավերքով: Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը մասնակցեց սեպտեմբերի 23-ին Նիսում գտնվող <Հայաստանի պուրակում> ցեղասպանության զոհ դարձած մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը, որ տեղի էր ունենում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ընդունելություն կազմակերպվեց քաղաքապետարանում` մասնակցությամբ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների, մունիցիպալ իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների: Արարողությանը ներկա հայ և ֆրանսիացի բազմության առաջ ելույթներով հանդես եկան Նիսի և Երևանի քաղաքապետները, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Միջոցառմանը մասնակցում էր Ռուբեն Սևակի դուստրը` 97-ամյա Շամիրամ Սևակը: Սեպտեմբերի 23-ին երկու քաղաքապետները աշխատանքային կարգով քննարկեցին երկկողմ համագործակցության ընթացքները և անդրադարձան ապագա ծրագրերին: Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանը այցելեց Նիսի հայկական եկեղեցի, Բարսամյան կրթական համալիր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: