• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վ. Չիտեչյանի հանդիպումը Մարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող <Միություն հանուն ժողովրդական շարժման> խմբակցության նախագահ Ժան-Կլոդ Գոդենի

19 սեպտեմբերի, 2011

2011 թ. սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Մարսելում հանդիպում ունեցավ Մարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող Նախագահական <Միություն հանուն ժողովրդական շարժման> խմբակցության նախագահ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Քննարկվեց տեղի հայ համայնքի խնդիրներին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նույն օրը դեսպան Չիտեչյանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Մարսելի Ֆարո պալատի Էժենի սրահում տրված հանդիսավոր ընթրիքին, որին մասնակցում էին շուրջ 300 հրավիրյալներ, այդ թվում` Մարսելի փոխքաղաքապետներ, Ազգային Ժողովի և շճջանային խորհրդի պատգամավորներ, գրողներ, երաժիշտներ: Կազմակերպիչներն էին Մարսել-Հայաստան միությունը և Մարսելի Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը: Նշանակալի երևույթ էր հայտնի գրողների, երգիչ-կատարողների, հումորիստների ներկայությունը, որոնք իրենց ելույթներում իրենց կապվածությունն արտահայտեցին Հայաստանի հանդեպ: Ներկաներին ուղղված ողջույնի ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Միջոցառումից հավաքագրված ողջ հասույթը տրամադրվելու էր Ֆրանսիայում Համահայկական Հիմնադրամի մասնաճյուղին: Հանդիսավոր ընթրիքն ավարտվեց տոնական ճոխ համերգ-ներկայացմամբ, որին իրենց կատարումներով մասնակցեցին Պատրիկ Ֆիորին, Նունե Եսայանը, երգի-պարի համույթներ, Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախումբը` Խաչիկ Յիլմազյանի ղեկավարությամբ, հումորիստներ Պասկալ Լեգիտիմուսն ու Մաթիո Մադենյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: