• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Փարիզում

12 սեպ, 2025

Հուլիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների և երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադևոսյանը ներկայացրեց «Հայաստանը և Ֆրանսիան հայ և ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:

Ցուցադրվեցին Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի և Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես եկավ հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների և սեփական երգացանկի կատարումներով: Միջոցառումը մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի և արտերկրից ժամանած արվեստագետներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: