• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթը

12 սեպ, 2025

Մայիսի 15-22-ը տեղի ունեցավ «Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթը», որի շրջանակներում Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ. Մայր Եկեղեցու հանդիսությունների սրահում ներկայացվեց «Հայոց ցեղասպանությունը ժամանակի միջազգային մամուլի առաջնորդողներում» ցուցահանդեսը, գումարվեցին գիտաժողովներ` «Աղթամարի վանական համալիրի պատմությունը եւ վերականգնման խնդիրները» (ատենախոսներ` Պատրիկ Տոնապետյան, Գեղամ Գեւոնյան, Հայկ Դեմոյան), «Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում` ավանդույթի եւ առաջընթացի միջեւ» (Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան, Սահակ Սուքիասյան), «Հայ երիտասարդների հավաք եկեղեցու շուրջը», հանդիսավոր համերգ Փարիզի Գավո համերգասրահում` արեւմտաեվրոպական եւ հայկական երաժշտության կատարմամբ (Նաիրի սիմֆոնիկ նվագախումբ, մենակատարներ` Լուսինե Խաչատրյան, դաշնամուր, Սիլվիա Գեւորգյան, սոպրանո եւ Մկրտիչ Մկրտչյան, բարիտոն): Մայիսի 21-ին Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր ճաշ` ի նպաստ Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ Մայր Եկեղեցու վերանորոգչական աշխատանքների համար միջոցների հանգանակման: Միջոցառումների շարքն ավարտվեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով` ի հիշատակ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսեի հերոսամարտերի զոհերի: Պատարագը մատուցեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական կոնդակով Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցական թեմի հոգաբարձուների խորհրդի վաստակաշատ անդամ Գրիգոր Փափազյանին շնորհվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարձրագույն` Սբ. Ներսես Շնորհալի շքանշանը, իսկ նրա տիկնոջը` Սեդա Փափազյանին` նույն շքանշանի մանրակերտը: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության նախագահ եւ Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցական խորհրդի կազմում գործող Ուսումնական մարմի փոխնախագահ Գեղամ Գեւոնյանը պարգեւատրվեց Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Վարդան Մամիկոնյան պատվոնշանով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: