• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Վիգեն Չիտեչյանը ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի «Անվտանգության և արդարադատության ազգային բարձրագույն դպրոցի» ունկնդիրների ընկերության առջև

12 սեպ, 2025

Մայիսի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Ֆրանսիայի «Անվտանգության և արդարադատության ազգային բարձրագույն դպրոցի» ունկնդիրների ընկերության հյուրն էր: Ընկերության հրավերով կազմակերպված քննարկմանը դեսպանը հանդես եկավ Հայաստանի արտաքին անվտանգության վերաբերյալ զեկուցումով, պատասխանեց ներկաների հարցերին:

Քննարկմանը ներկա էին ընկերության նախագահ Քրիստիան Ֆրեմոն, գլխավոր քարտուղար Ժան-Ժակ Սանվերը եւ ընկերության մոտ 50 անդամներ: Ներկայացնելով եւ շնորհակալություն հայտնելով հյուրին հրավերն ընդունելու համար` Քրիստիան Ֆրեմոն հիշեցրեց 2010թ. ընկերության պատվիրակության` Հայաստան այցելության մասին, որի ժամանակ պատվիրակությունը հնարավորություն էր ունեցել հանդիպումներ ունենալ Հայաստանի կառավարության անդամների, հոգևոր առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին և Հայաստանում եվրոպական չափորոշիչների ներդրմանը, երկրի տնտեսական զարգացման խնդիրներին, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանը: Դեսպանը պատասխանեց նաև ներկաների հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: