• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Միջոցառումներ Ֆրանսիայում

12 սեպ, 2025

Մայիսի 6-ին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Փարիզի Ալեքս Մանուկյանի անվան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հայաստանցի և սփյուռքահայ մասնակիցներին հուշամեդալների հանձնման արարողություն: «Ազատամարտիկ» Ռազմա-հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Սոսե Մայրիկ ջոկատի նախկին հրամանատար Հայկ Հարությունյանը Արցախյան պատերազմի ֆրանսաբնակ վեց մասնակիցներին պարգևատրեց կազմակերպության հիմնած «Ազատամարտիկ» հուշամեդալով: Մի քանիսն էլ պարգևատրվեցին «Ազատամարտիկ» հասարակական կազմակերպության պատվոգրերով: Ցուցադրվեց կազմակերպության գործունեության մասին պատմող փաստագրական ֆիլմ:

Երեկոյան նույն կենտրոնում տեղի ունեցավ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի «Ի խույզ Արևմտյան Հայաստանի և Հայկական Կիլիկիայի» թեմայով դասախոսությունը:

Մայիսի 7-ին Փարիզի մերձակայքում գտնվող Սևր քաղաքում տեղակայված Մխիթարյան միաբանությանը պատկանող Սամուել-Մուրադ վարժարանի մշակութային կենտրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և այն նվիրված էր վարժարանի հիմնադրման 175 և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցներին:

Մայիսի 9-ին Փարիզի մերձակայքում գտնվող Կլամար քաղաքի Ժան Արպի անվան թատրոնում տեղի ունեցավ 1960 թ. ի վեր Փարիզում լույս տեսնող «Աշխարհ» պարբերականին ի օժանդակություն կազմակերպված բարեգործական գալա-համերգը: Համերգային ծրագրով հանդես եկան Ֆրանսիայում գործող «Անի» և «Նոր ալիք» պարային համույթները: Միջոցառման տոմսերի վաճառքից և այլ հանգանակություններից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ֆինանսական դժվարությունների առաջ հայտնված «Աշխարհ» երկշաբաթաթերթի կարիքներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: