• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Հյուպատոսական շրջաններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Հաճախ տրվող հարցեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հաճախ տրվող հարցեր

  1. Ինչպես կարելի է ձեռք բերել քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականի կրկնօրինակը /ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն / այն կորցնելու դեպքում :
  2. ՀՀ քաղաքացիները Ֆրանսիայում ամուսնություն գրանցելիս ինչպես կարող են ձեռք բերել ամուսնության բացակայության և սովորույթների վերաբերյալ տեղեկանք (CERTIFICAT DE CELIBAT ET COUTUME):
  3. Ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու դեպքում:

 


 

1. Ինչպես կարելի է ձեռք բերել քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականի կրկնօրինակը /ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն / այն կորցնելու դեպքում :

այն կարելի է ձեռք բերել երկու ճանապարհով.

  1. ՀՀ դեսպանության հարցման միջոցով, որի համար անհրաժեշտ է.
    • Լրացնել կցվող դիմումը
    • ներկայացնել ՀՀ անձնագրի բնօրինակը և 2-5-րդ էջերի պատճենը
    • Ֆրանսիայում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը
    • վճարումը 19 եվրո բանկային չեկով`լրացված դեսպանության անունով
  2. Լիազորագրի միջոցով` լիազորագրի համար սահմանված է պետ.տուրք 
    28 եվրո:


ՀՀ դեսպանության հարցման միջոցով ձեռք բերված քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականի կրկնօրինակը APOSTILLE-ով հաստատված չի լինի :
 

2. ՀՀ քաղաքացիները Ֆրանսիայում ամուսնություն գրանցելիս ինչպես կարող են ձեռք բերել ամուսնության բացակայության և սովորույթների վերաբերյալ տեղեկանք (CERTIFICAT DE CELIBAT ET COUTUME)

Այն տրամադրվում է

  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ /Ձև 1/ տեղեկանքի հիման վրա, որի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև
  • լրացված դիմումը և հարցաթերթիկը
  • վավեր ՀՀ անձնագիրը /բնօրինակ և 2-5-րդ էջերի պատճենը
  • պետական տուրք` 19 եվրո / վճարվում է ՀՀ դեսպանության անունով բանկային չեկով
  • փոստով ուղարկելիս, անհրաժեշտ է ուղարկել նշված փաստաթղթերի պատճենները և պատվիրված ծրար տեղեկանքը ուղարկելու համար

ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ /Ձև 1/ տեղեկանքը կարելի է ձեռք բերել 2 եղանակով`

  1. լիազորագրով /ծնողների դեպքում` լիազորագիր անհրաժեշտ չէ/ :
  2. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հարցման միջոցով: Հարցման հիման վրա տրված տեղեկանքի համար սահմանված է պետ.տուրք` 47 եվրո:

Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ստորագրել հայտարարություն ամուսնության բացակայության վերաբերյալ /declaration sur l’honneur/, որը քաղաքացու կողմից ստորագրվում է դեսպանությունում և հաստատվում` հյուպատոսի կողմից.

Հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ է`

  • վավեր ՀՀ անձնագիր /բնօրինակ և 2-5-րդ էջերի պատճենը
  • Ֆրանսիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ /բնօրինակ և պատճենը
  • պետական տուրքի վճարում ՀՀ դեսպանության անունով բանկային չեկով /13 եվրո

Հայտարարությունը ստորագրելիս քաղաքացու ներկայությունը պարտադիր է :
 

3. Ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու դեպքում


Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է ՀՀ Դեսպանություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

Հայտարարություն, որտեղ նշվում է հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունն ստացել կամ ընդունել է անձը, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումն ստորագրում է հայտարարություն տվողը` նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը: Հայտարարության վրա չմոռանաք նշել Ֆրանսիայում ձեր հասցեն և հեռախոսահամարը :

Հայտարարությանը անհրաժեշտ է կցել.

  • ՀՀ քաղաքացու անձնագրի 2-5 էջերի պատճենը
  • Ֆրանսիական անձնագրի 1-ին /բազային տվյալներով/ էջի պատճենը
  • Հրամանագրի /decret de naturalisation-ի / պատճենը
     
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: