• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հանդիպում Փարիզի Պարալիմպիկ ամառային խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ

07 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Փարիզում ընթացող Պարալիմպիկ ամառային խաղերին մասնակցող հայ մարզիկների՝ Գրետա Վարդանյանի (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանի (սայլակավազք), և մարզչական կազմի հետ։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը։

Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահը նշեց, որ Ֆրանսիայի հայկական համայնքի համար մեծ հպարտություն է տեսնել հայ մարզիկների մասնակցությունը Փարիզի՝ ինչպես օլիմպիական, այնպես էլ պարալիմպիկ խաղերին և դրա մասին են վկայում նաև մրցումների ընթացքում հանդիսատեսների շարքերում ծածանվող Հայաստանի բազմաթիվ դրոշները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբևէ գրանցած արդյունքները և նոր հաջողություններ արձանագրել։ Հակոբ Աբրահամյանն ընգծեց նաև Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կարևորությունը։

Իր խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորեց հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և շնորհակալություն հայտնեց Փարիզի պարալիմպիկ խաղերին Հայաստանի արժանապատիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա նշեց, որ պարալիմպիկ հայ մարզիկների դրսևորած կամային բացառիկ հատկանիշները ողջ հայ ժողովրդի համար ոչ միայն հպարտության, այլ նաև ոգեշնչման աղբյուր են և հաջողություն մաղթեց նրանց հետագա մրցումներում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանն իր հերթին շնորհավորեց հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և ջերմությամբ հիշեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադրման հիմքում գտնվող «Փյունիկ» կազմակերպությունում իր անցկացրած կամավորության օրերը։ Նա հաջողություն մաղթեց հայ մարզիկներին և վստահություն հայտնեց, որ հետագայում նրանք նվաճելու են ավելի մեծ բարձունքներ։

Ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հայկական պատվիրակության անդամներին։

Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: