• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Կամուրջ՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում՝ Փարիզի «Հայ ուսանողների տանը»

05 մայիսի, 2024

Ապրիլի 26-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» («Cité internationale universitaire de Paris») մաս կազմող և 1929թ.-ից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Կամուրջ` անցյալի, ներկայի և ապագայի միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում:

Երեկոյին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Հայ ուսանողների տան» տնօրեն Աննա Լեյլոյանը, «Նիդերլանդական տան» տնօրեն Սոնժա Ժանմաաթը, ինչպես նաև Համալսարանական կենտրոնի դասախոսներ ու տարբեր երկրների ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ինչպես հայազգի, այնպես էլ՝ Համալսարանական կենտրոնում բնակվող օտարազգի ուսանողները հյուրերին ներկայացրին դեռևս մինչ Հայոց Ցեղասպանությունը, այդ մեծագույն ողբերգությունից հետո ու մինչև մեր օրեր հայ ժողովրդի անցած ուղին, դժվարին փորձություններն ու վերապրման մեծ հույսը: Նրանք անդրադարձան արտերկրում հայկական գաղթօջախների հիմնմանն ու վերջիններիս կարևոր դերակատարությանը` հայապահպանության համատեքստում, «Հայ ուսանողների տան» հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանությունը վերապրած ու հանուն Ֆրանսիայի ազատության մարտնչած դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կյանքին ու գործունեությանը: Ուսանողների կողմից ընթերցվեց Միսաք Մանուշյանի` կնոջն ուղղված վերջին նամակը, հնչեցին Կոմիտաս վարդապետի կատարումները, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը:

Միջոցառումը եզրափակվեց դեսպան Տոլմաջյանի ու «Հայ ուսանողների տան» տնօրեն Աննա Լեյլոյանի ելույթներով:

Հայաստանի դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» ու « Հայ ուսանողների տան» ղեկավարությանն և ներկա ուսանողներին գեղեցիկ ու չափազանց հուզիչ միջոցառման կազմակերպման համար: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ միջոցառման խորհրդին, ինչպես նաև Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտմանն ու Հայաստանի նկատմամբ շարունակվող սպառնալիքներին: Նա կարևորեց նման փայլուն հայ երիտասարդության համախմբումն ու ներդրումը` ի նպաստ ուժեղ Հայաստանի Հանրապետության:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: