• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Միսաք Մանուշյանի հիշատակը ոգեկոչող միջոցառում Փարիզի Օկտավ Գրեարի անվան Քոլեջում

26 մարտի, 2024

Մարտի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա գտնվեց Փարիզի 8-րդ թաղամասի՝ Օկտավ Գրեարի անվան քոլեջում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին։

Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու կապակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում քոլեջի սաները մեծ հուզմունքով ներկայացրեցին Միսաք Մանուշյանի կյանքն ու գործունեությունը՝ հանդես գալով իրենց իսկ պատրաստած ելույթներով, ընթերցեցին նրա վերջին նամակն՝ ուղղված կնոջը՝ Մելինեին, կատարեցին Լուի Արագոնի և Լեո Ֆերրեի «Կարմիր Պաստառ», Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան», ինչպես նաև «Պարտիզանների երգը» ստեղծագործությունները։

Միջոցառման սրահում ցուցադրվում էին Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների կյանքին ու գործունեությանը նվիրված 30-ից ավելի ցուցապաստառներ, որոնց թվում նաև պաստառ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ Պաստառները պատրաստվել էին Դիմադրության շարժման ազգային թանգարանի կողմից՝ ֆրանսիական դպրոցներում շրջիկ ցուցադրության ձևաչափով Դիմադրության շարժման պատմությունը ներկայացնելու համար։

Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրեն Ալեքսանդր Կարոնին, ուսուցիչներին և աշակերտներին անչափ հուզիչ միջոցառման և գեղեցիկ կատարումների համար։

Դեսպանն ընդգծեց, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր անձնուրաց պայքարի ու բացառիկ սխրանքի, մարդկային բարձր հատկանիշների և համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է նաև հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և երկու ժողովուրդների զինակցության պայքարի կարևոր խորհրդանիշ, և հուզմունքով արձանագրեց, որ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակը շարունակում է մեծապես ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: