• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահին

06 մարտի, 2024
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և անձամբ նախագահ Պեկրեսի կողմից շարունակական աջակցությունը։ Իր հերթին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը և այդ երկրի ղեկավարության վարած ռազմատենչ քաղաքականությունը, նախագահը Պեկրեսը վերահաստատեց ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ղեկավարած ռեգիոնի ստանձնած հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև մշակութային ոլորտում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր։ Հայաստանի դեսպանի առաջարկով որոշվեց դիտարկել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանների շրջանակներում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: