• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայկական պատմամշակութային ժառանգությունը խորագրով գիտաժողով Փարիզում

24 դեկտեմբերի, 2023
Հայկական պատմամշակութային ժառանգությունը խորագրով գիտաժողով Փարիզում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտում (INP) Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հայկական պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորեց մշակույթի բնագավառում Հայաստանի պատմամշակութային հաստատությունների և Ֆրանսիայի առաջատար մշակութային կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի մշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման նպատակով իրականացվող ծրագրերը։ Դեսպանը երախտագիտություն հայտնեց նախարար Աբդուլ-Մալաքին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության համար։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ նաև Արցախի պատմական և կրոնական ժառանգության ոչնչացման վտանգին, վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և աղճատման քաղաքականությանը։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան պատմամշակութային ժառանգության ոլորտի Ֆրանսիայի այնպիսի առաջատար կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Լուվրի թանգարանը, որը ներկայացված էր Բյուզանդական և Արևելքի քրիստոնեական ժառանգության, ինչպես նաև Հնագույն Արևելյան ժառանգության իր դեպարտամենտներով, Ազգային երկրագիտության թանգարանը, Իլ դը Ֆրանս ռեգիոնի մշակութային հարցերի տնօրինությունը, Շայոյի պատմության և հնագույն հուշարձանների պահպանման բարձրագույն կրթության կենտրոնը։ Զեկույցներ ներկայացրեցին նաև Արևելքի քրիստոնյաներ (Oeuvre d’Orient) կաթոլիկ կազմակերպության և Պատմամշակութային կոթողների թվայնացմամբ և վիրտուալ վերականգնմամբ զբաղվող ICONEM նախաձեռնության ներկայացուցիչները։ Գիտաժողովին Հայաստանից հրավիրված էին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի և Հայաստանում հաստատված «Ռե-շկոլա» նախաձեռնության ներկայացուցիչները։

Երկու հատվածից բաղկացած գիտաժողովի ընթացքում ընդգրկուն կերպով ներկայացվեցին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության ոլորտում իրականացվող կարևոր նախաձեռնությունները, այդ թվում՝ Լուվրի թանգարանի օժանդակությամբ Էրեբունի թանգարանի վերանորոգման, առաջիկայում Լուվրի թանգարանում Բյուզանդական և Արևելքի քրիստոնեական ժառանգությանը նվիրված դեպարտամենտի հիմնման և այնտեղ հայկական արժեքավոր ցուցանմուշների ընդգրկման ծրագրերը։

Գիտաժողովին անդրադարձ եղավ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ աշխարհասփյուռ հարուստ հայկական պատմամշակութային ժառանգությանը:

Զեկույցներ ներկայացվեցին Ֆրանսիայի հայկական սփյուռքի պատմության ու ժառանգության, Արցախի վտանգված պատմամշակութային հարուստ ժառանգության և դրա դիտավորյալ ոչնչացմանն ու խեղաթյուրմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին: Անդրադարձ եղավ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հայկական ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի և Ֆրանկոֆոն թվային ինստիտուտի հետ համագործակցաբար անցկացված այս գիտաժողովին ներկա էին նաև մշակութային ոլորտի առաջատար կառույցների ներկայացուցիչներ, պատմաբաններ, ֆրանսիացի խորհրադարանականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: